Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին դարձել է Միլանում անցկացվելիք Expo-2015 համաշխարհային ցուցահանդեսի դեմքը։ Ցուցահանդեսն անցկացվելու է 2015-ի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Դերասանուհու խոսքով՝ Expo-ն կարևոր նշանակություն ունի, քանի որ Իտալիայում կան շատ տաղանդներ և ռեսուրսներ։ Օռնելա Մուտին ասել է, որ նման միջազգային միջոցառումների մասնակիցները միմյանց են ներկայացնում իրենց փորձն ու մշակույթը, որը առաջընթացի երաշխիք է։ Expo-2015-ի դեսպանները միջազգային հանրահայտ անձինք են, որ առաջնորդում են հանրային կարծիքը և պատրաստ են պատմել ցուցահանդեսի հիմնական թեմայի՝ «Սնունդ Երկրագնդի համար. կյանքի համար էներգիայի» շուրջ իրենց սկզբունքների և վերաբերմունքի մասին։